Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին
Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Հաղորդագրությունում ասվում է․ «Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայանալու է Բաքվում, որին մեր թիմը չի մասնակցի»։
Հիշեցնենք` Արթուր Դավթյանը 2024 թվականին դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Վահագն Դավթյանը օլիմպիական խաղերում 6-րդ տեղը զբաղեցրեց։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը ցանկանում է ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը MMA-ին տված հարցազրույցում հայ...
Թուրքական ակումբը 10 միլիոն եվրո է առաջարկել Սպերցյանի համար. ինչու է ձախողվել գործարքը
«Տրաբզոնսպորը» համաձայնության էր եկել թե՛ «Կրասնոդարի», թե՛ Էդուարդ Սպերցյանի հետ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի գ...
Հայ ատլետները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Բալկանյան խաղերում
Հայաստանի ներկայացուցիչ վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է ատլետիկայի Բալկանյան փակ առաջնության չեմպիոն: Նա հաղթել է 1500...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:61-ամյա նիդերլանդ...