Սպորտ
Հայ ատլետները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Բալկանյան խաղերում
Mariam Z.
Հայաստանի ներկայացուցիչ վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է ատլետիկայի Բալկանյան փակ առաջնության չեմպիոն: Նա հաղթել է 1500 մետր մրցավազքում՝ ցույց տալով 3:49.82 արդյունք: Մկրտչյանն առաջ է անցել Սլովենիայի և Թուրքիայի մրցակիցներից՝ Անջեյ Բլոգից եւ Իբրահիմ Էրատից։
Եվս մեկ հայ մարզիկ՝ Գոռ Հովակիմյանը, եռացատկում գրավել է երկրորդ տեղը՝ ցույց տալով 16,10 մ արդյունք:
Բալկանյան երկրների առաջնությունը մեկնարկել է փետրվարի 15-ին Բելգրադում: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են յոթ աթլետներ ՝ Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ), Գոռ Հովակիմյան (հեռացատկ, եռացատկ), Սամվել Գևորգյան (վազք), Միլենա Գրիգորյան (վազք), Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ):
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Շարա Բուլետի անձնական մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING
1.0
ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
3.5