Թուրքական ակումբը 10 միլիոն եվրո է առաջարկել Սպերցյանի համար. ինչու է ձախողվել գործարքը
«Տրաբզոնսպորը» համաձայնության էր եկել թե՛ «Կրասնոդարի», թե՛ Էդուարդ Սպերցյանի հետ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանի միջամտությունից հետո տրանսֆերը չկայացավ: Այս մասին հայտնում է, Armsport-ը վկայակոչելով թուրքական fotospor.com-ին։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Տրաբզոնսպորը» հունվարին տրանսֆերային առաջարկ է արել ռուսական ակումբին, սակայն գործարքը ձախողվել է քաղաքական պատճառներով:
Նշվում է, որ ռուսական ակումբը պատրաստ էր բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Տրաբզոնսպորը» 10 միլիոն եվրոյից բարձր առաջարկ էր արել՝ ներառյալ բոնուսներն ու հետագա վաճառքի տոկոսը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սպերցյանը չէր մերժել առաջարկը։ Ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ բանակցությունները առաջ էին ընթանում, և Սպերցյանը ևս համակրում էր այդ գաղափարը, քանի որ Թուրքիայում կրկնակի բարձր աշխատավարձ էր ստանալու: Նշվում է նաև, որ «Կրասնոդարը» թույլատրել է Սպերցյանին հանդիպել «Տրաբզոնսպորի» ներկայացուցիչների հետ։
Սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը և հայկական ֆուտբոլային շրջանակները քննարկել են հարցը և համոզել Սպերցյանին հրաժարվել «Տրաբզոնսպորից», պնդելով, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա ազգային հավաքականի կարիերայի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:61-ամյա նիդերլանդ...
Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը սպառված են
Մարտի 20-ին Վազգեն անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը սպառված են: Այս մասին...
Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպում...
Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին
Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Հայաստ...