Փաշինյանը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող «դատավարությունների» շինծու լինելն ակնհայտ է դառնում անգամ ադրբեջանական կողմի գործողությունների ուսումնասիրությունից։ Այդ առումով ուշագրավ է, որ նախորդ «դատավարության» ժամանակ նրանք տեղադրել էին նյութ, թե մեկը իբր վկայություն է տվել Խոջալուի և Ռուբեն Վարդանյանի կապի մասին, այս անհեթեթ նյութը որոշ ժամանակ անց ժխտեց հենց ադրբեջանական մամուլը։
Հիմա էլ պարզ է դառնում, որ Վարդանյանին համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում ու ներկայացնում, կամ այնպիսի թարգմանիչ են տրամադրել, որը տեղ-տեղ ադրբեջանական օրենսդրության փոխարեն վկայակոչում է բելառուսականը: Փաստացի, ոչ թարգմանիչով են կարողանում ապահովել, ոչ նորմալ տեղեկատվություն են հաղորդում, որևէ միջազգային լրագրող չի կարող հետևել, թե ինչ է կատարվում դատական դահլիճում։
Հենց այս փակ ու անհեթեթ գործընթացն էլ փաստում է, որ Բաքվի ձեռքում ոչինչ չկա, ուղղակի նպատակ կա այս ամենն ուղղել Հայաստանի դեմ, դա նաև արձանագրված էր այսպես կոչված դատախազի «մեղադրական եզրակացության» մեջ։ Օրինակ նույն Վարդանյանը մեղադրվում է, թե իբր «անդամագրվել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որը գործել է ծանր հանցագործություններ կատարելու համար՝ Հայաստանի և նրա զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մեջ»։
Հենց այս համատեքստում էլ միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման
Արղցախի ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:Հունվարի 15–ին Սյունիքի մարզի...
Թարգմանիչը սխալ է թարգմանում. մանրամասներ` Ռուբեն Վարդանյանի դատից
Բաքվի զինվորական դատարանը երեկ շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...