ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ
Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- ասել է խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
Այսօր ավելի քան երկու ժամ բանակցություններ են ընթացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը 6 ժամով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանք...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Երևան քաղաքում՝ փետրվարի 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն, հայտնում են...
Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին կոչ է արել լրջորեն պա...
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի հավկիթներ են գողացել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի հավկիթներ են գողացել՝ ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառով, հայտնել...