Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին մի քանի օրերին հունական տարածքներում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեր աշխատանքի կարևորության և այն մասին, որ երկրաշարժերին պատրաստ լինելը կարևորագույն հարց է մեր երկրի համար: Տեղական վարչակազմերը քաղաքային միջավայրի վերափոխման նախագծերի միջոցով պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին, այլ ոչ թե հետապնդեն քաղաքական շահ», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Երևան քաղաքում՝ փետրվարի 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն, հայտնում են...
Վաղը 6 ժամով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանք...
ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ
Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվե...
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի հավկիթներ են գողացել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի հավկիթներ են գողացել՝ ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառով, հայտնել...