Կիևն արդեն ունի նման ծրագիր. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պաշտոնական ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դա (ծրագիրը) դեռ պաշտոնական չէ։ Ի՞նչ կա այս կամ այն հրապարակումների մեջ… Ես վստահ եմ, որ դա նախագահ Թրամփի պաշտոնական պլանը չէ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ մամուլի ասուլիսում։
Интерфакс-Украина–ի փոխանցմամբ՝ Զելենսկին ասել է, որ Կիևն արդեն ունի նման ծրագրի «տեսլական», և ԱՄՆ-ի հետ «կոնկրետ բաներ» են քննարկվել դեռևս Թրամփի երդմնակալությունից առաջ:
«Մենք դեռ կսպասենք մեր պաշտոնական բանակցություններին և պաշտոնական արդյունքներին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հոսպիտալում զինծառայող է մահացել
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»–ին հայտնել է ՀՀ Պ...
Հսկայական կորուստներ ենք տվել. Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հսկայական է անվանել: Այս մասին նա խոսել է Associated Press–...
Իսրայելի բանակը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի
Իսրայելի պաշտպանության բանակը բերվել է ամենաբարձր պատրաստվածության վիճակի` Գազայի հատվածում պատանդառվածների շուրջ ստեղծվ...
Դա պատրանքային նպատակ է. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ով պաշտոնը ստանձնել է հունվարի վերջին, առաջին անգամ ելույթ է ունեցել Ուկրաինայի հ...