Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն. Արսեն Թորոսյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն, այս մասին Հ1-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք։
Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ: Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ- ում, կներեք, բայց ես համաձայն չեմ: ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավել։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ»,-ասել է Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ արդար գործարք, կա՛մ ռուսական որոշ տարածքներ հայտնվեն Ուկրաինայի սահմանների մեջ. Թրամփը՝ Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը: Թրամփը Սպիտակ դանը իր ելույթի ժամանակ մ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...
Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին
«ԴՕԿ» կուսակցության լրատվական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է Վարդան Ղուկասյանի առողջական վի...