Ալեն Սիմոնյանը դատի կտա որոշ ԶԼՄ–ների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ: Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հայցեր ներկայացնել նախ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն օրերս մի հրապարակում էր արել, իբր ես բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
Ի դեպ ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:
Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:
Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են:
Երկրորդ հայցն արդեն երկրորդն է «Մեդիահաբ» լրատվականի դեմ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Սիրիայի բանակն ու ուժային կառույցները լուծարվել են, Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է նախագահ
«Հայաթ Թահրիր ալ-Շաշ» խմբավորման առաջնորդը և երկրի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է Սիրիայի նախագահ՝ անցումայ...
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին
Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին հայտնու...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...