Սիրիայի բանակն ու ուժային կառույցները լուծարվել են, Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է նախագահ
«Հայաթ Թահրիր ալ-Շաշ» խմբավորման առաջնորդը և երկրի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հռչակվել է Սիրիայի նախագահ՝ անցումային շրջանի համար։ Այս մասին հայտարարել է ապստամբների կոալիցիայի հրամանատար Հասան Աբդել Գանին, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը։
Ալ-Շարաան կաշխատի նաև ժամանակավոր օրենսդիր խորհրդի ձևավորման վրա, որը կգործի մինչև երկրի նոր սահմանադրության ընդունումը:
Բացի այդ, Սիրիայի նոր իշխանությունները ցրել են բանակն ու անվտանգության ծառայությունները, կհայտնվի նոր կառույց, որը կապահովի քաղաքացիների անվտանգությունը:
Հայտարարվել է նաև արաբական սոցիալիստական Բաաս կուսակցության (Բաաս) լուծարման մասին, որը Սիրիայում իշխանության է եկել 1963 թվականին։ 2000 թվականից կուսակցության գլխավոր քարտուղարը Բաշար ալ-Ասադն է։
2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերին հակադրվող իսլամիստ զինյալները մտան Դամասկոս և զավթեցին իշխանությունը երկրում։ Ինքը՝ Ասադը, փախել և ապաստան է գտել Մոսկվայում, որը նրան ապաստան է տվել։ Ասադին ընդդիմացող ուժերը գլխավորում էր «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին
Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին հայտնու...
Ալեն Սիմոնյանը դատի կտա որոշ ԶԼՄ–ների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ: Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում:«Հար...