Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե ՌԴ-ն պետք է ջախջախվի. խոսնակ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբում գրել է, որ Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա:
«Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Վերոնշյալ հանդիպման և ողջ համաժողովի քննարկումներն ուղղված են եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներին ու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություն որևէ հանդիպման ժամանակ չի արել, բոլոր հանդիպումների օրակարգը հրապարակային է, իսկ հանդիպումներն էլ` տեսագրված։
Այս պահին դիտարկում ենք իրավական ճանապարհով այդ կեղծիքը հերքելու տարբերակը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Իրանի ԱԳՆ-ի առաջարկը` Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին:«Հունվարի...