Տրանսպորտի գինը չպետք է լինի ավել, քան 100 դրամը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Տիգրան Ավինյանի տրանսպորտի ուղեվճարի հետ կապված որոշմանը, որով .փետրվարի մեկից մեկ ուղևորության արժեքը սահմանվում է150 դրամ, գրում է․
«Տրանսպորտի գնի պահով իշխանությունը շարունակում է թուրքական բազառը. Ճնշումը պետք է շարունակել»։
Իր հրապարակած տեսանյութում Թևանյանը նաև նշում է․ «Նրանք վերանայում են իրենց մոտեցումները և 2,5 միավորանոց կոալիցիայով որոշել են, որ մեկ տոմսի արժեքը կարող է լինել նաև 150 դրամ և պահպանվում են փաթեթները։
Սա նշանակում է, որ մեր ճնշումը տալիս է իր արդյունքները։ Իշխանությունները նախ ընդունում են, որ թանկացնում են քաղաքային տրանսպորտի գինը 150 դրամից էլ ավելի , մինչդեռ նախկինում ասում էին,թե 140 դրամից էլ էժան է։ Հիմա առևտուր են անում, ասում են՝ եկեք 150 դրամով եթևեկեք, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Շարունակում ենք կոչ անել ՝ բոյկոտել թանկացումները, դրա իրավունքը դուք ունեք։ Տրանսպորտի գինը չպետք է լինի ավել, քան 100 դրամը»։
Նմանատիպ հոդվածներ
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է...
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...