Սլովակիայում բողոքի ցույց է. մասնակցում են հազարավոր մարդիկ
Հունվարի 24-ի երեկոյան հազարավոր մարդիկ հավաքվել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնում՝ բողոքելով երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքականության և Մոսկվայի հետ նրա մերձեցման դեմ։
Ակցիան կազմակերպել է «Խաղաղություն Ուկրաինայի համար» նախաձեռնությունը՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ համատեղ։ Նրանք պնդում են, որ դրան մոտ 60 հազար մարդ է մասնակցել։
Ցուցարարները վանկարկել են «Բավական է Ֆիցո» և «Մենք Եվրոպա ենք»։ Նախօրեին Ֆիցոն Անվտանգության խորհուրդ էր հրավիրել, քանի որ, նրա կարծիքով, երկրին սպառնում էր «գունավոր հեղափոխություն»։ Նա ընդդիմությանը մեղադրել է երկրում իշխանափոխություն ծրագրող օտար կառույցների հետ կապեր ունենալու մեջ։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Ֆիցոն գնացել էր Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆիցոյի այցը, ի թիվս այլ բաների, կապված էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, որի մասին Կիևը հայտարարել էր դեկտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...