Թրամփը` ուկրաինական հակամարտությունը ավարտին հասցնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին կարգադրել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության ավարտին: Այս մասին, գրել է Wall Street Journal-ը։
Հոդվածում նշվում է, որ «գործնականում ոչ ոք» չի կարծում, որ նա կարող է դա անել։ Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար:
«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա կավարտի այս պատերազմը», - ասել էր Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում:
Նմանատիպ հոդվածներ
Ռեստորանում մարդա 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրեմ. Սիմոնյանը` Փաշինյանին
«Ընկերներով գնում ենք ռեստորան, 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրել»: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժա...
Վիճաբանություն՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև: Խոսելով կենսաթոշակային ռեֆորմի մասին՝ «Հայ...
Խաչատրյանը` Արցախում մնացած մեքենաների համար գույքահարկ վճարելու մասին
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ,...
Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով. Մելքոնյան
Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում...