Թալանել են պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կայքի տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն: Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
Չնայած դրան, ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից։
ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել, որ կողոպուտի դեպք է գրանցվել Ձորաղբյուրի առանձնատներից մեկում, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Հակոբյանն այդ առանձնատունը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո»։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...