Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը. Թրամփը՝ Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել «հեշտ կամ դժվար ճանապարհով»՝ ընդգծելով, որ միշտ նախընտրելի է առաջին տարբերակը։
«Չեմ ուզում վնասել Ռուսաստանին։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով մոտ 60,000,000 կյանք:
Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է։ Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Հետո ավելի վատ կլինի։ Եթե մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին
Եկեք վերջ տանք այս պատերազմին, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է: Այլևս որևէ մեկի կյանքը չպետք է կորսվի»,- գրել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...