«Իմ հայրենասիրական յուրաքանչյուր հայտարարության հետևանք՝ գերիները կզգան իրենց մաշկի վրա». Փաշինյան
Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը:
Այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության վերաբերյալ:
«Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք տեսանք, մտահոգիչ են: Բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է: Եվ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որ հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն ու արդյունքին միտված աշխատանք իրականացնելն է»,–ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը՝ սրտացավ ու նախանձախնդիր վերաբերմունք չցուցաբերելու վերաբերյալ, վարչապետը հավաստիացրեց. «Ես հիմա կարող եմ Ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել: Բայց այդ հայտարարության ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...