Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները պատերազմի վախ ունեն սեփական լեզվի սայթաքումների պատճառով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։ Այս մասին Սիմոնյանը երեկ է հայտարարել լրագրողների հետ ճեպազրույցում։
«Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ»: Այդ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձեւակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը որեւիցե պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ. սրան զուգահեռ Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ չեն դադարում։ Եվ ԱԺ նախագահը սա հայտարարում է այն դեպքում, երբ Հայաստանից ադրբեջանական կողմը ապօրինի զավթել է 200 կմ² տարածք։
«Վարչապետն ասաց, որ Հայաստանն ավարտվում է Արմավիրի մարզով ու Տավուշով: Սա է Հայաստանը, այն քարտեզն է, որ փակցրել եմ Ազգային ժողովում. իզուր չեմ փակցրել»,- նշեց ԱԺ նախագահը։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի որոշում, որ ՀՀ օկուպացված շուրջ 200 կմ² տարածքի հարցը, որի մաս է կազմում Ջերմուկի մերձակա բարձունքը, պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի։ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ վերջին ասուլիսի ժամանակ հավելել էր, որ այս հարցը հասցեագրված է սահմանազատման-սահմանագծման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովին։
Ալեն Սիմոնյանին հարկ է հիշեցնել, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում էր, թե անկախ հայկական պետությունը, ըստ էության ֆաշիստական պետություն է, իրենք հարեւան են այսպիսի ֆաշիստական պետության հետ, որ ֆաշիզմի վտանգը չի վերանում եւ խոսում էր դրա վերացման անհրաժեշտության մասին, կարծես թե իշխանական որեւէ պատգամավոր այդ ժամանակ «Արցախ» բառը չէր հնչեցրել։
Ստացվում է, որ հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ»:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...