Օրհներգը ճաշակի հարց չի․ Խաչատրյան
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգի փոփոխությանը։
«Օրհներգը կարգավորվում է օրենքով՝ դա ճաշակի հարց չի, պետական սիմվոլիկան ճաշակով չի կարող լինել»,- նշել է նա։
Նշենք, որ այսօրվա նստաշրջանը սկսվել է երգչախմբի կողմից ՀՀ օրհներգի կատարմամբ: Երգչախումբը կատարեց ՀՀ օրհներգի՝ նոր փոփոխված տարբերակը:
Հիշեցնենք, որ փոփոխության առաջարկի հեղինակներից է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նույն տեքստի վերջին մասը փոփոխվի, ուղղակի չավարտվի նրանով, որ գնանք մեռնենք բոլորս։ Օրհներգը պետք է հույս տա։ Կարծում եմ, որ մենք ինչ-որ պահի պետք է մտածենք օրհներգի ամբողջությամբ այլ, հայկական տարբերակ, Հայաստանի և հայ մարդու հետ շատ ավելի շատ կապ ունեցող տարբերակ»,- ասել էր Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քարտեզը խի սենց իրարանցում առաջացրեց չեմ հասկանում․ Սիմոնյան
Այսօր ԱԺ նիստի ժամանակ բանավեճ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Արծվիկ Մինասյանի միջև։ Ընդդիմադիր պատգամավորների...
Շարունակվում է հայրենահանձնման գործընթացը․ բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի և Մինասյանի միջև
Ընդդիմադիր պատգամավորների կողմից քննադատության արժանացավ ԱԺ պատին փակցված ՀՀ քարտեզը, որն ըստ նրանց, ուրացման ապացույց է...
Վիճաբանություն՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև:Խոսելով կենսաթոշակային ռեֆորմի մասին՝ «Հայա...
Նեթանյահուն` հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում «երկաթե պատ» հակաահաբեկչական գո...