Նեթանյահուն` հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում «երկաթե պատ» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին:
«Դրա նպատակը Ջենինում ահաբեկչությունն արմատախիլ անելն է»,- պարզաբանել է նա:
«Սա ևս մեկ քայլ է մեր նպատակին հասնելու համար՝ ամրապնդել անվտանգությունը Հրեաստանում և Սամարիայում: Մենք գործում ենք համակարգված և վճռականորեն ընդդեմ իրանական առանցքի, ուր էլ որ այն ուղղի իր զենքը՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում, Իսրայելում և Սամարիայում»,- նշել է Նեթանյահուն:
Ինչպես հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը, «երկաթե պատ» գործողությունն իրականացվում է զինվորականների, ընդհանուր անվտանգության ծառայության և սահմանապահ ոստիկանության ուժերի կողմից: Գործողությունը սկսվել է ահաբեկչական խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին ԱԹՍ-ի հարվածներով:
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև:Խոսելով կենսաթոշակային ռեֆորմի մասին՝ «Հայա...
Խաչատրյանը` Արցախում մնացած մեքենաների համար գույքահարկ վճարելու մասին
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ,...
Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով. Մելքոնյան
Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում...
Ռեստորանում մարդա 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրեմ. Սիմոնյանը` Փաշինյանին
«Ընկերներով գնում ենք ռեստորան, 20 000 ինձ փոխանցում են, պե՞տք է հայտարագրել»: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժա...