Ամեն ինչ կսկսվի վաղը. Թրամփ
ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նախքան երդմնակալությունը Վաշինգտոնում՝ Capital One Arena մարզադաշտում, ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև։
Նա նշել է, որ նոր վարչակազմը մտադիր է «վերջ դնել Վաշինգտոնի ձախողված համակարգին» և «վերադարձնել Ամերիկային իր մեծությունը»:
«Վաղը կեսօրին ավարտվում է չորս երկար տարիների ամերիկյան անկումը, և մենք սկսում ենք նոր էջ՝ ամերիկյան ուժի, բարեկեցության, արժանապատվության ու հպարտության համար։ Վերադարձնենք սա մեկ անգամ և ընդմիշտ»,- ասել է Թրամփը:
Նա նաև խոստացել է դադարեցնել «անօրինական ներգաղթյալների ներխուժումը» ԱՄՆ, նշելով, որ կոնկրետ միջոցառումներ կներկայացնի իր երդմնակալության ժամանակ:
Թրամփը ընդգծել է, որ երկուշաբթի օրը պատրաստվում է ստորագրել բազմաթիվ հրամանագրեր, որոնք «շատ ուրախացնող» կլինեն ամերիկացիների համար։ «Ամեն ինչ կսկսվի վաղը։ Եւ վաղը շատ կուրախանաք հեռուստացույց դիտելով»,- ասել է նա։
Թրամփը նաև խոստացել է չեղարկել Բայդենի վարչակազմի որոշ հրամանագրեր՝ ասելով. «Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր ծայրահեղ և հիմար հրաման պիտի չեղարկվի մի քանի ժամվա ընթացքում, երբ ես երդմնակալվեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Սկսվում է ԱՄՆ-ի ոսկե դարաշրջանը. Մանրամասներ՝ Թրամփի ելույթից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել՝ պաշտոնապես դառնալով Միա...
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնել...
Հայտնի է թե ով է Բելառուսի նոր նախագահը
Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում ստացել է ձ...