Վաղը Բաքվում մեկնարկում է հայ 15 պատանդների շինծու դատավարությունը. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Վաղը Բաքվում մեկնարկում է հայ 15 պատանդների շինծու դատավարությունը: Դրա առթիվ մի շարք ակցիաներ են տեղի ունենալու, այդ թվում՝ ժամը 11:30-ին՝ արցախյան մի խումբ կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ դիմաց, ինչպես նաև «Միասին» շարժման կողմից ժամը 14:00-ին՝ ՀՀ կառավարության դիմաց:
Ես ինքս մասնակցելու եմ ակցիաներին և ակնկալում եմ, որ շատերը կկարևորեն մեր միասնական ձայնի բարձրացումը՝ հանուն բոլոր պատանդների ազատ արձակման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման:
Իսկ մեր պահանջները պետք է ուղղված լինեն թե՛ միջազգային հանրության տարբեր դերակատարների, թե՛ հատկապես ՀՀ իշխանություններին, քանի որ առաջնահերթորեն հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է տեր կանգնի իր քաղաքացիներին և ամեն ինչ անի նրանց ազատման համար»:
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄ...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...