Ես չեմ կիսում «մարդկանց կաշին քերթելու» մասին կարծիքը. ՊԵԿ ղեկավար
Ես չեմ կիսում «մարդկանց կաշին քերթելու» գաղափարը։ Այս մասին հունվարի 16-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա պարզաբանեց, որ գերատեսչությունը ներդնում է արդյունավետ հարկային մեխանիզմներ։ Ըստ նրա՝ այդ մեխանիզմները պետք է հասկանալ որպես վերլուծական գործիքների կատարելագործում, թվայնացում, ընթացակարգերի պարզեցում։
Հակոբյանը հայտարարեց, որ մտադիր է օգտագործել այդ մեխանիզմները բարենպաստ տնտեսական միջավայր ստեղծելու համար։
«Ինչ վերաբերում է հարկերի բարձրացմանը, ապա այս որոշումը մշակվել և ընդունվել է կառավարության մակարդակով և ուժի մեջ կմտնի այս տարվանից։ Դա (հարկային – խմբ.) վարչարարության հետ կապ չունի, դա քաղաքականության հարց է»,- նշել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...