ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․«Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․
Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։
Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։
Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետեւանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության եւ պարզունակության մակարդակից։
Նմանատիպ հոդվածներ
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...