Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ավդալյանը հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Ըստ ՆԳՆ-ի հաղորդագրության՝ հունվարի 13-ին, ժամը 16։41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Նմանատիպ հոդվածներ
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...