Հունվարի 19-ին TikTok-ը ԱՄՆ-ում կդադարի թարմացվել
TikTok-ի և նրա 170 միլիոն ամերիկացի օգտատերերի ճակատագիրը կորոշվի այս շաբաթ։ 2024 թվականի ապրիլին Ջո Բայդենի կողմից ստորագրված օրենքի համաձայն՝ սոցցանցը կարգելափակվի ԱՄՆ-ում, եթե ByteDance-ը մինչև հունվարի 19-ը չի վաճառի իր ամերիկյան բիզնեսը։
Վերջնաժամկետը կարող է հետաձգվել 90 օրով՝ պայմանով, որ TikTok-ը «զգալի արդյունքների հասնի բիզնեսի վաճառքի հարցում»։
Վաշինգտոնը պնդում է, որ TikTok-ը «ազգային անվտանգության սպառնալիք է», քանի որ Չինաստանը կարող է օգտագործել սոցիալական ցանցը՝ ԱՄՆ օգտատերերից անձնական տվյալներ ստանալու համար: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ դա «պետք է մտահոգի յուրաքանչյուր ամերիկացու».
«Մենք չգիտենք, թե ինչ կարող են անել ByteDance-ը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հավելվածի օգտատերերից հավաքած տեղեկատվության հետ»: Բացի այդ, իշխանությունները վախենում են, որ TikTok-ը կարող է օգտագործել առաջարկությունների հոսքը «ապատեղեկատվություն տարածելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...