Եմենի հութիները պնդում են, որ թևավոր հրթիռով խոցել են Իսրայելի ՀԷԿ-երից մեկը
Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի հարավում `Էյլաթում գտնվող էլեկտրակայանի վրա թևավոր հրթիռով, իսկ Թել Ավիվը՝ անօդաչու սարքերով:
«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում ալ Ռաշրաշում (Էյլաթ-խմբ.) հակառակորդի էլեկտրակայանի դեմ՝ օգտագործելով թևավոր հրթիռ», - ասվում է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ, որը հեռարձակվել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքով:
«Մենք նաև բարձրորակ ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Յաֆայում (Թել Ավիվ) իսրայելական թշնամու թիրախների դեմ՝ օգտագործելով մի շարք անօդաչու սարքեր: Երկու գործողություն հաջողությամբ հասել են իրենց նպատակներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հութիներն ուժեղացրել են հարձակումները Իսրայելի տարածքի վրա այն բանից հետո, երբ ուրբաթ օրը ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչները նոր հարվածներ հասցրեցին Եմենին, թիրախավորելով մայրաքաղաքի գլխավոր էլեկտրակայանը և երկրի արևմուտքում գտնվող նավթային նավահանգիստը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ-ն հայտնում է Գազայում յոթ նորածինների մահվան մասին
Առնվազն յոթ նորածիններ մահացել են դեկտեմբեր ամսվա ընթացքում` Գազայում հիպոթերմիայից, և շատ ավելին վտանգի տակ են: Այս մաս...
Իսրայելում ահաբեկչության կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել
Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել, հայտնել է ՏԱՍՍ...
Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել
Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ո...
Ադրբեջանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններին, իսկ Հայաստանը կլինի դիտորդ
Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մե...