Իսրայելում ահաբեկչության կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել
Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությանը։
Իսրայելական բանակը գիշերային ստուգայցեր են իրականացրել իսահմանային ոստիկանության և հետախուզական գործակալությունների հետ Հորդանան գետի Արևմտյան ափով մեկ։
«Միտլոն գյուղում (Հորդանանի Արևմտյան ափին) անվտանգության ուժերը ոչնչացրել են զինված ահաբեկչի և ոչնչացրել պայթուցիկների լաբորատորիան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Բոլոր ձերբակալվածները հանձնվել են Իսրայելի անվտանգության ծառայություններին՝ հետագա հետաքննության համար։
Ըստ բանակի մամուլի ծառայության ավելի վաղ հրապարակված տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ սկսվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը, Հորդանան գետի Արևմտյան ափին ավելի քան 6000 մարդ է կալանավորվել՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից ավելի քան 2350-ը կասկածվում են Գազայի հատվածում իշխող արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ կապեր ունենալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ-ն հայտնում է Գազայում յոթ նորածինների մահվան մասին
Առնվազն յոթ նորածիններ մահացել են դեկտեմբեր ամսվա ընթացքում` Գազայում հիպոթերմիայից, և շատ ավելին վտանգի տակ են: Այս մաս...
Եմենի հութիները պնդում են, որ թևավոր հրթիռով խոցել են Իսրայելի ՀԷԿ-երից մեկը
Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է, որ հարձակվել է Իսրա...
Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել
Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ո...
Ուկրաինական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանում
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագիրը Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման փորձը հետ մղելու ա...