Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել
Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմադիր խմբավորումները, որոնք մասնակցել են Բաշար Ասադի տապալմանը, համաձայնել են անցնել երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո, հայտարարել է երկրի դե ֆակտո նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաան՝ իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման ղեկավարը:
Անցյալ շաբաթ Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Մուհամմեդ Բաշիրը հայտարարել էր, որ Սիրիայի զինված ուժերը բարեփոխվելու են՝ օգտագործելով ընդդիմության մարտիկներին ու բանակի սպաներին, որոնք ավելի վաղ լքել էին սիրիական զորքերը:
Պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆա Աբու Քասրան՝«Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի մարտիկները գլխավորում էին ապստամբների հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում ահաբեկչության կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել
Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել, հայտնել է ՏԱՍՍ...
ԱՀԿ-ն հայտնում է Գազայում յոթ նորածինների մահվան մասին
Առնվազն յոթ նորածիններ մահացել են դեկտեմբեր ամսվա ընթացքում` Գազայում հիպոթերմիայից, և շատ ավելին վտանգի տակ են: Այս մաս...
Եմենի հութիները պնդում են, որ թևավոր հրթիռով խոցել են Իսրայելի ՀԷԿ-երից մեկը
Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է, որ հարձակվել է Իսրա...
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտնել է` երբ ՌԴ-ն կհարվածի ՆԱՏՕ-ին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել...