Նորվեգիան պատրաստվում է պատերազմի՞. ռմբապաստարանների կառուցում՝ ՌԴ-ի սպառնալիքների ֆոնին
«Նորվեգիայի բոլոր նորակառույց շենքերում կկառուցվեն ռմբապաստարաններ «վատագույն սցենարի դեպքում»՝ ՆԱՏՕ – ի հասցեին ՌԴ նախագահ Պուտինի սպառնալիքների ֆոնին»: 1000-ից ավելի ռմբապաստարանների մասին է խոսքը: Նորվեգիայում 1998 թվականից ի վեր առաջին անգամ կսկսեն կառուցել ռմբապաստարաններ՝ «Ռուսաստանի կողմից սպառնալիքի» պատճառով:
«Մեր շուրջը գնալով ավելի շատ անորոշություններ կան։ Մենք պետք է հոգ տանենք երկրի բնակիչների մասին և դիտարկենք ամենավատ սցենարները, ինչպիսիք են պատերազմը կամ զինված հարձակումը», – հայտարարել է արդարադատության նախարար Մելը։
Կառավարությունն առաջարկում է վերազինել երկու տեսակի ապաստարաններ՝ ռադիոակտիվ և քիմիական նյութերից, ինչպես նաև պայթուցիկ նյութերից պաշտպանվելու համար:
Մինչ այդ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել էր միջուկային պատերազմի ռիսկերի պատճառով ռմբապաստարանների համակարգի վիճակի մասին անհանգստության մասին: Նա վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վարանի միջուկային զենք կիրառել Ռուսաստանի համար սպառնալիքի դեպքում:
Ավելի վաղ Ռուսաստանից նաև Եվրոպային զգուշացրել էին, որ ռմբապաստարանները չեն փրկի «Օրեշնիկ»-ից:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է խոշոր և երկարաժամկետ առճակատումների. Հոսեյն Սալամին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ելույթ ուն...
Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեա...
Ռուսաստանի վրա նորից խոշոր հարձակում է եղել
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 85 անօդաչու թռ...
Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա. Պապիկյան
44-օրյա պատերազմի արդյունքները շատ պարզ են ու հստակ, հետևանքները հետևանքներ են, որոնցից խուսափել չենք կարող: Այս մասին մ...