Ռուսաստանի վրա նորից խոշոր հարձակում է եղել
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 85 անօդաչու թռչող սարք։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի մոտ ոչնչացվել է 31 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա՝ 16։ Եվս 14 անօդաչու թռչող սարք են խոցվել Ազովի ծովի ջրերի վրա, չորսը՝ Բելգորոդի մարզի վրա։ 2 ԱԹՍ են որսացել Տամբովի մարզի վրա, մեկը՝ Ղրիմի և Կուրսկի մարզի տարածքում։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը նաև հարձակվել են Տամբովի մարզում տների վրա։
Հունվարի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը մխրճվել են Կոտովսկի երկու բազմաբնակարան շենքերի մեջ, հայտնել է Տամբովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Պերվիշևը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է ապակու բեկորներից։

Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է խոշոր և երկարաժամկետ առճակատումների. Հոսեյն Սալամին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ելույթ ուն...
Նորվեգիան պատրաստվում է պատերազմի՞. ռմբապաստարանների կառուցում՝ ՌԴ-ի սպառնալիքների ֆոնին
«Նորվեգիայի բոլոր նորակառույց շենքերում կկառուցվեն ռմբապաստարաններ «վատագույն սցենարի դեպքում»՝ ՆԱՏՕ – ի հասցեին ՌԴ նախա...
Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեա...
Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա. Պապիկյան
44-օրյա պատերազմի արդյունքները շատ պարզ են ու հստակ, հետևանքները հետևանքներ են, որոնցից խուսափել չենք կարող: Այս մասին մ...