Իրանը պատրաստ է խոշոր և երկարաժամկետ առճակատումների. Հոսեյն Սալամին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ելույթ ունենալով ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի շտաբում, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը խոշոր մարտերի և երկարաժամկետ հակամարտությունների դեպքում: Այս մասին հայտնում է Mehr-ը։
«Տարիներ շարունակ մենք պատրաստվել ենք լայնածավալ մարտերի և նույնիսկ երկարատև առճակատումների աշխարհի մեծ տերությունների և նրանց տարածաշրջանային դրածոների հետ: Ամեն օր մեր երկրի բոլոր մասերում հրթիռների և հրթիռային համակարգերի թիվն ավելանում է», - նշել է գեներալ Սալամին՝ հավելելով, որ իրանական հրթիռներն օրեցօր կատարելագործվում են իրենց որակով, քանակով և արտաքին տեսքով։
«Այսօր հնարավոր է միաժամանակ հարյուրավոր ինքնաթիռներ խոցել հաջորդական ալիքների միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը երբեք հույս չի դրել որևէ օտար ուժի վրա՝ իր անկախությունը, ինքնությունը և հեղինակությունը պաշտպանելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի վրա նորից խոշոր հարձակում է եղել
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 85 անօդաչու թռ...
Նորվեգիան պատրաստվում է պատերազմի՞. ռմբապաստարանների կառուցում՝ ՌԴ-ի սպառնալիքների ֆոնին
«Նորվեգիայի բոլոր նորակառույց շենքերում կկառուցվեն ռմբապաստարաններ «վատագույն սցենարի դեպքում»՝ ՆԱՏՕ – ի հասցեին ՌԴ նախա...
Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեա...
Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա. Պապիկյան
44-օրյա պատերազմի արդյունքները շատ պարզ են ու հստակ, հետևանքները հետևանքներ են, որոնցից խուսափել չենք կարող: Այս մասին մ...