Մինսկի խումբը գյուղսովետ չի, որից կարող էիք դժգոհ լինել. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել։
«Հետևում եմ հայ «ականավոր փորձագետների» արձագանքներին իմ քննադատությանն Ալիևի հերթական պահանջը հնազանդաբար կատարելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գործընթացի վերաբերյալ։
Նրանք, փորձելով հիմնավորել թուրք-ադրբեջանական գաղափարները հայկական տեղեկատվական դաշտում, պնդում են, թե մենք դժգոհ էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտից։
Տղերք, քանի որ ձեզ սա չեն բացատրել, դուք էլ մասնագիտական որակներ չունեք, ինքնուրույն հասկանալու համար, հարկ եմ համարում բարձրաձայնել այս պարզ ճշմարտությունը։
Մինսկի խումբը գյուղսովետ չի, որից կարող էիք դժգոհ լինել։
Իսկ եթե ավելի լուրջ, Մինսկի խմբի դեմ տարիներ շարունակ բողոքում էր բացառապես Ադրբեջանը՝ հայտարարելով, որ այն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից նաև «դե յուրե» պոկելու համար։
Իսկապես հետաքրքիր է, թե ինչպես են այդ մարդիկ ամեն օր հաջողացնում գտնել Ալիևի թեզերին ավելի անհեթեթ արդարացումներ և սպասարկել թշնամու օրակարգը»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...