2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը՝ ՀՀ ազգային հավաքականինն է
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։
Այդ մասին հայտնում է Մյուլլերի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը» գրում է Armsport-ը։
Մյուլլերը մրցանակին արժանացել է Futsalplanet Awards մրցանակաբաշխությունում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանում անցկացվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր թիմի՝ «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձավ նաև ֆուտզալի Միջմայրցամաքային գավաթի հաղթող: