Պեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկությունը և քաղաքական կամքը, ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին Թրամփի հայտարարությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար: Դրա համար ոչ մի նախապայման չի պահանջվում: Պետք է փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար», - հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:
«Պուտինը ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Պատասխանելով իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...
Հայաստանի իշխանությունն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը. Պետդումայի պատգամավոր
ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը NEWS܂ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկո...
Բաքուն տեղեկություն կտրամադրի հայ գերիների վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև հունվարի վերջ Հայաստանին տեղեկություններ տրամադր...