Ինչպես է նշել իր ծննդյան տարեդարձը Ալեն Սիմոնյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննունդը:



Խնջույքին ներկա են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավորները:



«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը շատ ճոխ ու թեժ է անցել, ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել:



Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին:



Տեղեկացանք նաեւ, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին:



Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ:



Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց:



Փաստորեն, նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ լարվածությունն անձնական դաշտ է տեղափոխվել: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»: