ԱՄՆ-ն երբևէ ամենածանր պատժամիջոցներն է կիրառել ռուսական նավթային հսկաների դեմ
ԱՄՆ-ն ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել ռուսական նավթային հսկաների դեմ:Ցուցակում ընդգրկված են ավելի քան 30 ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը և «Սուրգուտնեֆտեգազ»-ը: Այս մասին տեղեկանում ենք Reauters-ից:
Պատժամիջոցները վերաբերել են ռուսական «ստվերային նավատորմի» 100-ից ավելի նավերին և Ինգոսստրախ և ԱլֆաՍտրախովանիե ապահովագրական ընկերություններին, որոնք զբաղվում են ծովային ապահովագրությամբ։
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են «Գազպրոմնեֆտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Դյուկովը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, «Լուկօյլ»-ի համասեփականատեր, միլիարդատեր Վագիտ Ալեքպերովի որդին և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 27-ի դրությամբ ամերիկյան ընկերություններին արգելվում է նավթային հանքավայրերի ծառայություններ մատուցել Ռուսաստանում։
Պատժամիջոցները ամենածանրն են, որոնք երբևէ կիրառվել են ռուսական նավթարդյունաբերության դեմ և կարող են լուրջ խափանումներ առաջացնել նավթի արտահանման համար և հիմնական գնորդների` Հնդկաստանի և Չինաստանի: Բացի այդ, պատժամիջոցներն արդեն հանգեցրել են գների աճի՝ Brent տեսակի նավթի մեկ բարելն այսօր թանկացել է ավելի քան 3 դոլարով (4,13%) և հասել 80 դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄ...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...