ՊՆ շարքային աշխատակիցների մեքենաները կրճատման տակ են ընկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի առջև, ու Նիկոլ Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին։
նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%–ը կացնով կկտրեմ»։
Եվ ահա այս «կացնի հարվածների» տակ են հայտնվել շարքային աշխատակիցները։ Մասնավորապես, ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու հայտնել, որ ՊՆ ղեկավար կազմը երեկ հայտարարել է ՊՆ ավտոբուսները, որոնք Նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլեւս չեն լինելու։
Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է։ Աշխատակիցները ահազանգում են, որ նախարարության շենք որեւէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև
Նմանատիպ հոդվածներ
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...