ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի մեքենա է տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Այս մասին հատնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 599, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 109, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 112 և 1086 այլ իրավախախտումներ։ 136 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 246-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 94 անձ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11955 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 326 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 310, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 716 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 2074, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 249, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 348, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1220 և 3566 այլ իրավախախտումներ։ 458 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1958-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 192-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 47 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն վարորոդների համար. ՆԳՆ
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպք...
Նոր մանրամասներ՝ ոչ օնլայն տարբերակով տրանսպորտային քարտ ձեռք բերելու մասին
Հարգելի քաղաքացիներ,եթե հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի արտոնությունների խմբի շահառու եք և ունեք համակա...
Երևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրկին կրճատվել է
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները։&nb...
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։...