Գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. պարզաբանում Արմավիրի ՔԿՀ-ից
ՀՀ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, թե ինչ պատճառներով են «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավոր Ս. Մ.–ն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.–ն վնասել իրենց։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կալանավոր Ս. Մ.-ն գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
«Տեղում Ս. Մ.-ին ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում` «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը` ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ»,– ասված է հաղորդագրությունում։
Դատապարտյալ Հ. Պ.-ն էլ բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով։
Նրան նույնպես տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել: Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Հավելենք, որ երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 6-ին։ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձ Ս. Մ.-ն ժամը 18։20-ի սահմաններում ածելիով կտրել է լեզուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի դատապարտյալ Հ. Պ.-ն էլ ածելիի միջոցով ինքնավնասում է կատարել ձախ նախաբազկի շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ ոչ օնլայն տարբերակով տրանսպորտային քարտ ձեռք բերելու մասին
Հարգելի քաղաքացիներ,եթե հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի արտոնությունների խմբի շահառու եք և ունեք համակա...
Երևանի տրանսպորտի QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրկին կրճատվել է
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները։&nb...
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։...
Արցախից տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
Արցախից տեղահանված այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երե...