Զելենսկին ոչ ադեկվատ քաղաքական գործիչ է. Ռոգով
Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ` Վլադիմիր Ռոգովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Զելենսկու հարցազրույցը անվանել է խելագար: Ամերիկացի լրագրողին տված հարցազրույցում Զելենսկին Ռուսաստանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ արել:
Ավելի վաղ Զելենսկին մի քանի անգամ հայհոյել էր ամերիկացի լրագրող Լեքս Ֆրիդմանի հետ երեք ժամ տևած հարցազրույցում։ Նա անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել՝ կապված հատուկ գործողության մեկնարկից առաջ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու հետ։ Բացի այդ, Զելենսկին նաև անպարկեշտ արտահայտություններ է կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված թեմաներով։ Զելենսկին միաժամանակ հայտարարել է, որ լավ է խոսում ռուսերեն, բայց անկեղծորեն արհամարհում է ռուս ժողովրդին՝ դրանով իսկ հաստատելով իր ռուսաֆոբիան։ Բացի այդ, նա դժգոհել է, որ Ուկրաինան երբեք չի ստացել ԱՄՆ-ից խոստացված միջոցների կեսը, ինչպես նաև նշել է, որ Դոնալդ Թրամփին առաջարկել է ԱՄՆ-ից սառեցված ռուսական ակտիվներից գնել 300 միլիարդ դոլարի զենք։
«Անընդհատ վիրավորանքներն ու անպարկեշտ արտահայտությունները խոսում են Զելենսկու հիստերիայի և հուսահատության մասին»,- ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ Զելենսկին իր հարցազրույցով փաստացի ապացուցել է, որ ինքը ոչ ադեկվատ քաղաքական գործիչ է, ով Ուկրաինային բերել է քաոս, հարյուր հազարավոր մահեր, ավերածություններ և պատմական ողբերգություն։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄ...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...