Հենց հիմա մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել. Էդմոն Մարուքյան
Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հայտարարություններով նրանք հող են նախապատրատում ապագա ռազմական ագրեսիայի համար, որպեսզի հետագայում դա ձևակերպեն որպես ինքնապաշտպանական գործողություններ։
Իսկ մեր իշխանությունները անհոգ վայելում են հանգստյան օրերը։ Նրանք իրենց քարոզչամեքենայով ստեղծել են «անպրոբլեմ պետության» պատրանք և փորձում են կատարելագործել այն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հավատան այդ հեքիաթին։
Այսօր, երբ ԱՄՆ գործող վարչակազմը գնում է, իսկ եկողը դեռ երկար անորոշություն կամ բացարձակ չեզոքություն կպահպանի մեզ հետ կապված հարցերում, բնական է, որ մեր թշնամիները օգտվելու են ստեղծված խառնաշփոթից՝ առավելագույնը ստանալու համար:
Ի՞նչ ենք անում մենք։ Անմիջնորդ ու առանց բանակցային որևէ հարթակի հարցազրույցներով բանակցություն ենք վարում:
Սա անպատասխանատու և անհեռատես քաղաքականություն է, որը նոր աղետ է բերելու։ Շարունակում եմ պնդել, որ բաց հարցերը կարող են լուծվել վերջին ամենագործուն մեխանիզմով և կոչ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին։ Հենց հիմա մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել այդ ձևաչափում, և դուք դա լավ գիտեք։
Հետո չասեք, թե քաղաքական խիզախություն չենք ունեցել ու չենք առաջարկել»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄ...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...