Օգնության նոր փաթեթ ԱՄՆ-ից՝ Ուկրաինային
ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրերին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր:
Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:
«Վստահ եմ, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դուք կտեսնեք ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական փաթեթը, որը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Այդ փաթեթն, իհարկե, կներառի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր»,-ասել է Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը շարունակել զենքի ակտիվ մատակարարումներն Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...
Սիրիայի նոր ղեկավարը՝ Ռուսաստանի մասին
Սիրիայի նոր իշխանությունները Բաշար Ասադի տապալումից հետո չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մա...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...