Դա կարող է միջամտել ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը. Մարուքյան
Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանդիպումները որոշ շրջանակներում քննադատության և անգամ հրաժարականը պահանջելու առարկա են դարձել։ Այդ մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։ Նա մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, ընդունել է Ղազախստանի դեսպանին, ինչպես նաև հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ապագայում հանդիպումներ կարող է ունենալ ԱՄՆ, ԵՄ դեսպանների հետ և դրանից նույնպես պե՞տք է հայոց պատմությունը սարքել:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որը գործում է դատական համակարգի անկախությունն ապահովելու նպատակով։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածում։
Հարկ է ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն կաշկանդված չէ հանդիպել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ցանկացած դեսպանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Եվ այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...
Լևոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է ուղղել Փաշինյանին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախագաի նա...