Իսրայելը հութիների դեմ կգործի նույն ուժով, ինչ Իրանի դեմ. Նեթանյահու
Իսրայելը Եմենում «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ կգործի նույն ուժով, ինչ տարածաշրջանում իրանական մյուս սատելիտների դեմ: Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է ТАСС–ը:
«Նույնքան վճռականորեն, որքան մենք ուժով գործեցինք Իրանի չար առանցքի ահաբեկչական թևերի դեմ, մենք կգործենք հութիների դեմ»,- ասել է նա իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում։
Այնուամենայնիվ, «հութիների դեպքում մենք (Խմբ.՝ Իսրայելը) միայնակ չենք գործում», քանի որ «ԱՄՆ-ն և այլ երկրներ նույնպես հութիներին դիտարկում են որպես սպառնալիք ոչ միայն միջազգային նավարկության, այլև աշխարհակարգի համար», - շարունակել է Նեթանյահուն:
«Ուստի մենք գործելու ենք հզոր, վճռական և հնարամիտ կերպով», - ասել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ «արդյունքը կլինի նույնը, ինչ ահաբեկչական մյուս ճյուղերի դեպքում»:
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցածից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X սոցցանցի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեց...
Թրամփը ուղիներ է փնտրում ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը խստացնելու համար
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմը փնտրում է ուղիներ՝ ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիություն...
Թրամփը խոստացել է փակել սահմանը անօրինական ներգաղթյալների համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի գործադիր հրամանների փաթ...
Թրամփը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինակ...