Թել Ավիվում հակակառավարական բողոքի ցույց է սկսվել

Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան մասնակցել են Թել Ավիվի կենտրոնում հակակառավարական ցույցին՝ վանկարկելով ժողովրդավարության պաշտպանության կարգախոսներ և պահանջելով Գազայի հատվածից պատանդներին ազատելու գործարք, Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Բողոքի ակցիան ընթանում է կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ, մասնավորապես, գտնվում է պաշտպանության նախարարության շտաբը։ Դեպքի վայրում հերթապահում են շտապօգնության բրիգադները և ոստիկանական ուժերը, որոնք արգելափակում են երթևեկությունը հանրահավաքի տարածքում և արգելապատնեշներ են տեղադրում՝ կանխելու հնարավոր անկարգությունները և հարակից մայրուղիների փակումը, ինչը մի քանի անգամ տեղի է ունեցել նախորդ ցույցերի ժամանակ։


2023 թվականին սոցիալական ակտիվիստներն այս վայրը անվանել են «Ժողովրդավարության հրապարակ»։ Այնուհետև իսրայելցիները զանգվածաբար բողոքել են Բենիամին Նեթանյահուի կառավարության և դատաիրավական բարեփոխումների դեմ:

Քաղաքականություն