Հասարակություն

Մանրամասներ՝ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից

Gohar Vardanyan 586 դիտում
Մանրամասներ՝ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից

Ահաբեկիչն իր ավտոմեքենայով Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածք է մտել արտակարգ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված ճանապարհով: Այս մասին այսօր հայտնել է Մագդեբուրգի ոստիկանության տնօրեն Թոմ-Օլիվեր Լանգանսը, գրում է РИА Новости–ն։


«Նա ցածր արագությամբ քշեց դեպի հետիոտնային անցում, այնուհետև օգտագործեց փրկարարական մուտքը հին շուկա հասնելու համար», - ասել է Լանգանսը Spiegel-ի Youtube–յան ալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում:


Մագդեբուրգի հասարակական կարգի պահպանման ղեկավար Ռոննի Կրուգի խոսքով, մուտքը պաշտպանված չէր արգելապատնեշներով կամ սյուներով, որպեսզի շտապ ծառայություններին թույլ տրվեր անխոչընդոտ օգտագործել այն: Ըստ պաշտոնյայի՝ ճանապարհը հսկվում էր շարժական ոստիկանական խմբերի միջոցով: 

«Մենք կանգնել ենք հարձակման առաջ, որը, իմ կարծիքով, ոչ մի կազմակերպիչ չէր կարող կանխել»,- ընդգծել է նա։

Ուրբաթ երեկոյան ավտոմեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց մեջ։ Պաշտոնապես հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250