Պայմանագրի ստորագրման համար՝ ՀՀ-ն պետք է կատարի այդ երկու կետը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՎԳՏՐԿ»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի երկու կետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կվերացնեն խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները»,- նշել է Ալիևը:
Վերջինս նաև հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են: Ալիևը կարծում է, որ «Հայաստանին զինելու գործընթացը ընթանում է յոթ մղոնանոց քայլերով»:
«Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին: Բացի այդ, Երևանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրեն չեն օգնի»,- ասել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն Արևմուտքի կողմից Հայաստանին զինելու պատճառով ստիպված է եղել ընդունել ռեկորդային ռազմական բյուջե՝ 5 մլրդ դոլար:
«Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Այն ռիսկերը, որոնք Արևմուտքի երկրները ստեղծում են Ռուսաստանի սահմաններին, կարող են հանգեցնել նրան, որ գործնականում Մոսկվ...
ՀՀ փոխվարչապետը դեմ է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է անում երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման հարցում խ...