Կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Այն ռիսկերը, որոնք Արևմուտքի երկրները ստեղծում են Ռուսաստանի սահմաններին, կարող են հանգեցնել նրան, որ գործնականում Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման հարց կառաջանա։
Նման միջուկային սպառնալիքների մասին «Վալդայ» միջազգային ակումբի քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հաղորդում է «Лента»-ն։
«Խոսքը խոշորագույն միջուկային պարտության հասնելու ՆԱՏՕ-ի ձգտման մասին է։ Յուրաքանչյուր ոք կարող է գնահատել միջուկային պետությունների ճակատային բախման հետևանքները։ Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի անվտանգության ոչնչացմանը և մեզ համար ուղղակի սպառնալիքներ է ստեղծում ՌԴ-ի և Բելառուսի սահմաններին։ Ռիսկեր են ստեղծվում, որ կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ», - հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը։
Ավելի վաղ Ռյաբկովը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջազգային ասպարեզում գերիշխանությունը պահպանելու համար ԱՄՆ-ը պատրաստ է ռազմավարական ռիսկեր հրահրել։
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Պայմանագրի ստորագրման համար՝ ՀՀ-ն պետք է կատարի այդ երկու կետը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՎԳՏՐԿ»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի...
ՀՀ փոխվարչապետը դեմ է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է անում երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման հարցում խ...