ՀՀ փոխվարչապետը դեմ է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է անում երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման հարցում խուսափել կտրուկ քայլերից:
Արձագանքելով քաղաքականության կողմնակիցների ելույթներին՝ փոխվարչապետը նշել է, որ կտրուկ որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել դրանց հետևանքները:
«Եթե էներգառեսուրսների կամ պարենամթերքի մատակարարումները դիտարկենք գլոբալ գործընթացներից առանձին վերցված, ապա կարող է թվալ, որ այս կամ այն ապրանքատեսակների գծով իրավիճակը կառավարելի է։ Բայց եթե հաշվի առնենք տրանսպորտային և լոգիստիկ ասպեկտները, պատկերը շատ ավելի բարդ է դառնում», - նշել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը հիշեցրել է, որ ուկրաինական իրադարձություններից առաջ ցորենը համեմատաբար մատչելի էր, սակայն Հայաստանի համար գլխավոր խնդիրը լոգիստիկան էր։
«Նույն խնդիրները բնորոշ են նաև էներգառեսուրսներին։ Ապրանքը կարող է հասանելի լինել համաշխարհային շուկայում, սակայն լոգիստիկ ռիսկերը ոչ միայն բարձրացնում են դրա արժեքը, այլ առանձին դեպքերում ֆիզիկապես անհնար են դարձնում մատակարարումները», - պարզաբանեց Գրիգորյանը։
Խոսելով տարածաշրջանի գազային ենթակառուցվածքի մասին՝ նա նշեց, որ էներգետիկ ռիսկերի կառավարումը պահանջում է հաշվի առնել ոչ միայն ապրանքի առկայությունն ու գինը, այլև մատակարարման իրական հնարավորությունները:
«Որոշ դեպքերում այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այդ իսկ պատճառով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առանցքային նշանակություն ունի ռիսկերի նվազեցման և ավելի կայուն տնտեսական կապերի ստեղծման համար»,- հավելեց նա։
Նշենք, որ վերջին շրջանում իշխող թիմի որոշ ներկայացուցիչներ խոսում են էներգառեսուրսների և պարենամթերքի մատակարարումների «դիվերսիֆիկացման» անհրաժեշտության մասին։ Այս համատեքստում ակնարկներ են հնչում, այդ թվում՝ ապագայում ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդհանրապես հայտարարում է ցորենից դեպի բրնձի անցնելու անհրաժեշտության մասին։ Եվ պատճառն այն է, որ հացահատիկի ավելի քան 90%-ը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից՝ սեփական արտադրության հաշվին ապահովելով իր կարիքների միայն մեկ երրորդը։
Նմանատիպ հոդվածներ
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Պայմանագրի ստորագրման համար՝ ՀՀ-ն պետք է կատարի այդ երկու կետը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՎԳՏՐԿ»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի...
Կարող է միջուկային զենքի կիրառման հարց առաջանալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Այն ռիսկերը, որոնք Արևմուտքի երկրները ստեղծում են Ռուսաստանի սահմաններին, կարող են հանգեցնել նրան, որ գործնականում Մոսկվ...